Մեսսին հայտարարել է ՊՍԺ-ից հեռանալու մասին

Մեսսին հայտարարել է ՊՍԺ-ից հեռանալու մասին

Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո հեռանում է ՊՍԺ-ից։ Նրա խոսքերը հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն Twitter-ում՝ ESPN-ին հղումով։

«Ուրախ էի ներկայացնելու ՊՍԺ-ն: Ինձ շատ էր դուր գալիս այս թիմում խաղալը նման լավ խաղացողների հետ։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբին Փարիզում հրաշալի փորձի համար»,- ասել է Մեսսին։

Հունիսի 1-ին ՊՍԺ-ի գլխավոր մարզիչը հայտարարեց, որ «Կլերմոնի» դեմ հանդիպումը 35-ամյա հարձակվողի համար վերջինը կլինի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում։ Սա դիտվեց որպես ակումբից արգենտինացու հեռանալու հաստատում: Սակայն ավելի ուշ փարիզյան ակումբը հայտարարեց, որ իրականում խոսքը գնում էր այս մրցաշրջանի վերջին հանդիպման մասին։

Մեսսիի պայմանագիրը փարիզցիների հետ ավարտվում է այս տարվա հունիսի վերջին։ Նա ՊՍԺ է տեղափոխվել 2021 թվականին։ Մինչ այդ հարձակվողն իր ողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել «Բարսելոնայում»: