Տեսա՞ք խռովեցինք, մի քանի գերի բաց թողեցին․․․
Հերթապահ նախադասություններ են օգտագործում իշխանավորները, որոնցից ոչ լրագրողներն են բան հասկանում, ոչ էլ հանրությունը, որին ներկայացվում է։ Օրինակ՝ ի՞նչ եք հասկանում ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի հայտարարությունից, երբ ասում է․ «COP-29-ին Հայաստանի մասնակցությունը կախված է բանակցությունների ընդհանուր դինամիկայից»։ Ինչպե՞ս հասկանալ «Մեր մասնակցության հարցը կախված է բանակցությունների ընդհանուր դինամիկայից, մենք դեռ որոշում չունենք»։
Այսինքն, խռով երեխու պես սպասում եք, որ մի քանի գերի ազատեն ու թռնեք գնաք, մասնակցե՞ք։ Հետո էլ լոպազանաք՝ տեսա՞ք խռովեցինք, մի քանի գերի բաց թողեցին․․․ Փաստորեն հասել եք գերիների առք ու վաճառքի փուլին և դա բանակցությու՞ն եք համարում։ Դուք այն գլխից տապալել եք գերիներին ազատ արձակելու բանակցությունը ու սա ուզում եք ներկայացնել որպես Արդրբեջանի կողմից բարի կամքի դրսևորու՞մ, որպես դիմանիկա՞․․․ Մենք դա ո՞նց հասկանանք։ Ադրբեջանի հետ փոխադարձ պայմանավորվածության արդյու՞նք․ գերիների առևտու՞ր։ Ադրբեջանին գովազդելու միջո՞ց։
Ադրբեջանի դինամիկան տեսնում ենք, արդեն մեր դռներն են ծեծում։ Ձեր դինամիկան ո՞րն է՝ խռովե՞լը․․․
Կարծիքներ