Ադրբեջանում կորոնավիրուսով վարակված 100 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում

Ադրբեջանում կորոնավիրուսով վարակված 100 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում

Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 6860-ի, ավելանալով ավելի քան 330 դեպքով։ Առողջացածների թիվը 3871 մարդ է, մահացածներինը՝ 82 մարդ։ Մեկ օրվա ընթացքում մահացածների թիվն ավելացել է չորսով։ Ավելի քան 2700 մարդ գտնվում է ստացիոնար բուժման մեջ։ 100 պացիենտ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ավելի քան 20 պացիենտ միացված է արհեստական շնչառական սարքի։