Չի հետաքրքրում, թե Ռուսաստանն ինչ կարձագանքի, չի արձագանքի

Չի հետաքրքրում, թե Ռուսաստանն ինչ կարձագանքի, չի արձագանքի

«Եթե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին որոշի գալ Հայաստան, ուրեմն պիտի ընդունենք, ի՞նչ խնդիր ունենք մենք: Մեզ չի հետաքրքրում, թե Ռուսաստանն ինչ կարձագանքի, չի արձագանքի, իր գործն է։ Մեզ մեր երկրի շահերն են հետաքրքրում, մեր երկրի շահերը ոնց մեզ թելադրում է, մենք այնպես էլ պետք է առաջնորդվենք»։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։

Լրագրողների դիտարկմանը, թե ի վերջո Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս է գալիս, թե ոչ, Մելքոնյանն ասաց. «Ամեն ինչ իր ժամանակին։ Երբ ժամանակը գա, ամեն ինչն էլ կանենք։ Սառեցնելն այն է նշանակում, որ մենք արդեն մեկ տարուց ավելի է ՀԱՊԿ բոլոր հավաքներին չենք մասնակցել»։