Ի՞նչ է կատարվում Նյու Ջերսիում. շուրջ 3000 բնակիչ է տարհանվել

Ի՞նչ է կատարվում Նյու Ջերսիում. շուրջ 3000 բնակիչ է տարհանվել

Ամերիկյան Նյու Ջերսիում անտառային հրդեհ է բռնկվել, որը մոտենում է բնակավայրերին։ 

Ինչպես նշում են ամերիկյան ԶԼՄ-ները, այդ հատվածում շուրջ 1500 տուն և շինություն կա։ Ավելի քան 3 հազար մարդ է տարհանվել։

Տեղի հրշեջ ծառայության տվյալներով՝ հրդեհը տարածվել է մոտ 1,3 հազար հեկտար տարածքում։ Առայժմ միայն մոտ 5%-ն է հաջողվել մարել։

Կադրերում երևում է` ինչպես է թանձր ծուխը տարածվում, ինչի հետևանքով մի քանի մայրուղիներ են փակվել։ Բացի այդ, հրդեհը էներգետիկ ենթակառուցվածքներ է վնասել, այդ թվում՝ չգործող ԱԷԿ–ի մերձակայքում։