«Բարսելոնային» դատի են տվել
Scores Sports Management ֆուտբոլային գործակալությունը դատի է տվել կատալոնական «Բարսելոնա» ակումբին՝ պահանջելով վճարել իրեն 10 միլիոն դոլար, որը ըստ հայցի հանդիսանում է իր հոնորարը՝ եզրային հարձակվող Ուսամա Դեմբելեի՝ «ՊՍԺ» տեղափոխումը որպես միջնորդ կազմակերպելու համար։
Հիշեցնենք, որ Դեմբելեն «ՊՍԺ» տեղափոխվել էր 23 թվականի օգոստոսին։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։ Համաձայն հրապարակման, կատալոնական ակումբը հայցին մերժմամբ է պատասխանել։ Ֆրանսիական ակումբը Դեմբելեի տեղափոխման համար վճարել է 50 միլիոն եվրո, սակայն պայմանագրում նշված է եղել, որ 25 միլիոնն այդ գումարից պետք է փոխանցվի մարզիկի ներկայացուցչին։
Կարծիքներ