Հայտնի են դարձել մանրամասներ՝ Իրանում խոցված ուկրաինական օդանավի ինքնագրերի տվյալներից

Հայտնի են դարձել մանրամասներ՝ Իրանում խոցված ուկրաինական օդանավի ինքնագրերի տվյալներից

Իրանի Քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը հրապարակել է մանրամասներ այս տարեսկզբին Թեհրանի երկնքում սխալմամբ խոցված ուկրաինական քաղաքացիական ուղեւորատար օդանավի ինքնագրերի տվյալներից։ Նշենք, որ օդանավը պատկանում էր «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներին»։

Reuters-ի փոխանցման համաձայն, օդանավի օդաչուների խցիկի արձանագրված տվյալների համաձայն, երկրորդ հրթիռը հարվածել է առաջին հրթիռի հարվածից 25 վայրկյան անց։ Այդ ընթացքում, հաշվի առնելով, որ օդաչուի խցիկից ձայներ են եկել, կարելի է ենթադրել, որ ուղեւորները դեռ ողջ են եղել։ Նշվում է, որ անձնակազմը մինչեւ վերջին պահը փորձել է վերահսկել օդանավը։