Այսօր ԱԺ ամբիոնից լսել եմ այս մտքերն ու չեմ մեռել. Լիլիթ Գալստյան

Այսօր ԱԺ ամբիոնից լսել եմ այս մտքերն ու չեմ մեռել. Լիլիթ Գալստյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը.

«ԱՅՍՕՐ ԱԺ-ԱՄԲԻՈՆԻՑ ԼՍԵԼ ԵՄ ԱՅՍ ՄՏՔԵՐՆ ՈՒ ՉԵՄ ՄԵՌԵԼ

Անկախության Հռչակագրի բովանդակությունը Հայաստանի Հանրապետության չգոյության մասին է:

Փողը դարձրեք ձեզ բարեկամ:

Վերջին 600 տարում միայն 35 տարի ենք անկախ պետականության փորձ ունեցել:

Բանակը սրբագործման առարկա չէ, դա մեր մեծագույն սխալն է, ապապետականության դրսևորում:

Ընդդիմությունը դժգոհ է ՊՊԾ-ից, որովհետև չի հաջողել ներկաներից որևէ մեկին սպանել:

Կամավորը պետության չգոյության սիմվոլն է:

Այսօրվա Կամավորը պետությունից վարձատրություն է ստանում:

ՊԵԿ-ի՝ 1.5 մլն ստացող աշխատակցին ծնկաչոք խնդրում ենք, որ չազատվի աշխատանքից:

Նախկինները պետական ինստիտուտները դարձրել էին իրենց ջեբի շներ:

Հ.Գ. Ձեր քաղաքական գոյությունը մեր մեղքն է և Հայաստանի ողբերգությունը, գուցե՝ վերջը…»։