Թուրքիան եւ Ռուսաստանը քննարկում են կորոնավիրուսի դեմ համատեղ պատվաստանյութ ստեղծելու հարցը 

Թուրքիան եւ Ռուսաստանը քննարկում են կորոնավիրուսի դեմ համատեղ պատվաստանյութ ստեղծելու հարցը 

«Роспотребнадзор»-ի ղեկավար Աննա Պոպովան եւ Թուրքիայի Առողջապահության փոխնախարար Էմինե Ալպ Մեշեն տեսակապային ձեւաչափով հանդիպում են անցկացրել, որի ընթացքում քննարկել են ինֆեկցիոն հիվանդացությունների, ներառյալ նաեւ COVID-19-ի դեմ պայքարի հարցը։

Նրանք մտքեր են փոխանակել նաեւ համատեղ կերպով ինֆեկցիոն հիվանդությունների ախտորոշման եւ բուժման պատվաստանյութերի համատեղ մշակման հարցի շուրջ։ Անդրադարձ է կատարվել նաեւ երկու երկրներում համաճարակային իրադրությանն ու հակակորոնավիրուսային պատվաստանյութի ստեղծման աշխատանքների ընթացքի ներկա վիճակին։