Արևմուտքը զիջելուց բացի՝ ոչինչ չի առաջարկում Հայաստանին. Մարկեդոնով

Արևմուտքը զիջելուց բացի՝ ոչինչ չի առաջարկում Հայաստանին. Մարկեդոնով

Այժմ երկու երկրները գտնվում են հարաբերությունների ամենաբարդ կետում, հայտարարել է Սերգեյ Մարկեդոնովը «Հայաստանը և Ռուսաստանը տարածաշրջանային և գլոբալ վերաձևավորման պայմաններում. դասեր և ռազմավարական ընտրություն» խորհրդաժողովում: 

Նրանց միջև ճգնաժամային ժամանակաշրջաններ նախկինում էլ են եղել, բայց պետք է հեռանալ «կենացային դիվանագիտությունից» և անցնել բովանդակալից զրույցի, նշել է նա:

«Կարելի է անընդհատ ասել, թե Մոսկվան ամբողջությամբ չի աշխատել ղարաբաղյան հարցում։ Բայց այդ դեպքում ո՞րն է որակյալ այլընտրանքը։ Արևմուտքը անընդհատ զիջելուց բացի այլընտրանք չի առաջարկում և չի առաջարկելու։ Ռուսաստանին Հայաստանը պետք է Եվրասիական մեծ նախագծի համար։ Ռուսաստանը նաև կովկասյան տերություն է։ Եվ այդ ընդհանրությունը պետք է գիտակցել»,-ընդգծել է Մարկեդոնովը: