Իսրայելը նոր օպերացիա է սկսում․ սպանել են հոկտեմբերի 7-ի ջարդերի հրամանատարին
Իսրայելական բանակը գործողություն է սկսում Գազայի հարավային հատվածում։ Այդ մասին հայտարարել է Իսրայելի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հերցի Հալեւին։
«Մենք բավականին թեժ ու համառ պայքար մղեցինք Գազայի հյուսիսում, իսկ այժմ մենք կկռվենք հարավում», - ասել է նա:
Միաժամանակ, ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայությունը հայտնել է Սիրիայից Իսրայելի ուղղությամբ հրթիռների արձակման մասին։ Ըստ տեղեկությունների՝ Իսրայելը պատասխան հարվածներ է հասցրել Սիրիայի հարավ-արևմուտքում իրանամետ խմբավորումների զինյալներին։
Հաղորդվում է նաև, որ Իսրայելը մի քանի ռազմանավ և սուզանավ է ուղարկել Կարմիր ծով՝ Իրանի գործունեությանը հետևելու համար։
Բացի այդ, Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի գումարտակի հրամանատար Հայթամ Հուվաջարիի սպանության մասին, ով ղեկավարել է հոկտեմբերի 7-ի արյունալի հարձակումները։
Կարծիքներ