Քաջարանում Փաշինյանին նոր «անակնկալ» է սպասվում

Քաջարանում Փաշինյանին նոր «անակնկալ» է սպասվում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքում շարունակում է պնդաճակատության հաղթարշավը։ Նա այս պահին պատրաստվում է մեկնել Քաջարան։ Քիչ առաջ Քաջարանից մեզ տեղեկացրին, որ այնտեղ ևս պատրաստվում են Փաշինյանին հայհոյանքներով դիմավորել, դեռ ավելին ուզում են թույլ չտալ, որ մտնի քաղաք։

Մեզ ասացին նաև, որ պատերազմում զոհված քաջարանցիների ծնողները շրջափակել են գերեզմանատունը, որտեղ հանգչում են իրենց զավակներն ու հարազատները, որպեսզի թույլ չտան Փաշինյանին մտնել գերեզմանատուն։