Գազալցակայանի պայթյունից տուժածներից մեկը մահացել է

Գազալցակայանի պայթյունից տուժածներից մեկը մահացել է

Երևան-Սևան ճանապարհի գազալցակայանի պայթյունից տուժածներից մեկը մահացել է: Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին  հայտնեցին Առողջապահության նախարարությունից: 

Հիշեցնենք, որ հունիսի 6-ին, ժամը 23:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Պայթյունից տուժած 7 անձ տեղափոխվել էր Երևանի Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն: Տուժածներից երկուսը գտնվում էին վերակենդանացման բաժանմունքում, նրանց վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր: