Ասադի վարչակարգի կործանումը զայրացրել է իրանցի գեներալներին
Իրանում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալները զայրացել են Սիրիայում Ասադի վարչակարգի անկումից։ Նրանք մեղադրում են մեկը մյուսւին այն բանում, որ Թեհրանը կարող է կորցնել ազդեցությունը ռեգիոնում՝ անգործություն ցուցաբերելու հետեւանքով։ Այս մասին գրում է The Telegraph պարբերականը։ Ըստ հրապարակման, Թեհրանում չէին սպասում, որ Ասադը կդիմի փախուստի։
«Իրանը միլիարդավոր դոլարներ է ծախսել Ասադի վարչակարգի աջակցության վրա։ Սիրիան այն հիմնական ճանապարհն էր, որով Իրանը «Հըզբոլլահին» զենք էր մատակարարում։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում շատերը մեղադրում են «Քուդս» ստորաբաժանման հրամանատար գեներալ Իսմայիլ Քաանիին, որ թույլ է տվել սիրիական բանակի կազմակուծումը»,- ասված է հրապարակման մեջ։
Կարծիքներ