Դանիայում հակակորոնավիրուսային պատվաստանյութը փորձարկում են կապիկների վրա

Դանիայում հակակորոնավիրուսային պատվաստանյութը փորձարկում են կապիկների վրա

Դանիայում հակակորոնավիրուսային Covaxix պատվաստանյութը հաջողությամբ փորձարկվել է առնետների եւ մկների վրա եւ այժմ փորձարկումները շարունակվում են արդեն կապիկների վրա։ Ըստ հաղորդման, պատվաստանյութը նպաստում է բջջային իմունիտետի առաջացմանը, որը պաշտպանում է հիվանդությունից եւ վերացնում վիրուսով վարակված բջիջները։

Եթե փորձարկումները բարեհաջող ընթանան նաեւ կապիկների վրա, ապա հաջորդ փուլում արդեն կամավորների վրա փորձարկումները կշարունակվեն, հավանաբար այս տարվա աշնան վերջին։

Նշենք, որ Covaxix-ը համարվում է ԴՆԹ պատվաստանյութ, որը մարդու իմունիտետը պատրաստում է վիրուսի դեմ պայքարի համար։