Կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո 23 մարդ է մահացել Նորվեգիայում

Կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո 23 մարդ է մահացել Նորվեգիայում

Նորվեգիայում կորոնավիրուսի դեմ նախատեսված, Pfizer ընկերության կողմից արտադրված պատվաստանյութով պատվաստումից հետո քսաներեք մարդ մահացել է։ Մասնագետները փորձում են պարզել մահվան պատճառները։ Ներկայումս ուսումնասիրված է մահվան այդ քսաներեք դեպքերից տասներեքը։ Մասնագետները կարծում են, որ պատվաստումից հետո առաջացող ուղեկցող տհաճ երեւույթները կարող էին նպաստել, որպեսզի պացիենտները մահանային, հատկապես եթե նրանք տարեց մարդիկ են եղել։ Նշվում է, որ մահացածները եղել է 80 տարեկանից բարձր տարիքային խմբին պատկանողներ։