75 հազար այցելու՝ Շիրակի մարզի թանգարաններ

75 հազար այցելու՝  Շիրակի մարզի թանգարաններ

Հանրային հաշվետվողականության հարթակի շրջանակներում քննարկվել է Շիրակի մարզում գործող թանգարանների ներկայիս վիճակը։

Պատասխանատուները թանգարանների աշխատանքը մարզում, մասնավորապես, Գյումրի քաղաքում, նրանց խնդիրներն ու զարգացման հնարավորությունները, քաղաքացիներին ընդունելու և քաղաքակիրթ սպասարկման մշակույթի ձևավորմանը վերաբերող հարցերը, ի հայտ եկած թերությունները շտկելու, աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու  նպատակով քննարկում են անցկացրել:

«Մեզ համար հանրային հաշվետվողականության հարթակի այս ֆորմատով քննարկումները կարևոր են, քանի որ հնարավություն է ընձեռվում բոլոր դերակատարներին ու հետաքրքրվածներին հանդիպել և քննարկել մտահոգություններն ու խնդիրները։ Ես, որպես մարզպետ, տարբեր ազդակներ եմ ստանում հանրային տարբեր դերակատարներից թանգարանների աշխատանքի հետ կապված՝ սկսած ամենապարզ խնդիրներից ու թերացումներից, մինչև քաղաքացիներին ընդունելուն առնչվող մտահոգություններ։ Մեզ համար շատ կարևոր է, որ մեր թանգարանները աշխատեն բարձր մակարդակով, քանզի նկատելի է մեր մարզի նկատմամբ զբոսաշրջիկների հետաքրքրվածությունն ու այցելուների թվի աննախադեպ աճը վերջին մի քանի ամիսներին»,-ընդգծել է մարզպետ Տիգրան Պետրոսյանը։