«Հրապարակ». Զավեշտալի միջադեպ. «էս ինչ է ուտում ձեր Նառան». իմքայլական պագամավորի հարցը ԲՀԿ-ականին

«Հրապարակ». Զավեշտալի միջադեպ. «էս ինչ է ուտում ձեր Նառան». իմքայլական պագամավորի հարցը ԲՀԿ-ականին

Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքային քննարկման ընթացքում նախօրեին զվարճալի զրույց է ծավալվել ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Արթուր Դավթյանի եւ ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի միջեւ։ Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի ոգեւորված ելույթի ժամանակ Արթուր Դավթյանը հարցրել է ընդդիմադիր գործընկերոջը․ «Էս ի՞նչ է ուտում ձեր Նառան, որ միշտ սենց էներգիա ունի»։ Բագրատյանն էլ տակ չի մնացել․ «Էն, ինչ ուտում է ձեր Նիկոլ Փաշինյանը․ մի «շկոլայից» են, չէ՞»։