Դա ամենավատ հանցագործություններից մեկն է

Դա ամենավատ հանցագործություններից մեկն է, որ կարող է մարդու մտքով անցնել: Երևանցիներին կոչ ենք անում նմանատիպ դեպքերի արձանագրման դեպքում դիմել մեզ, ոստիկանություն, որովհետև դա անթույլատրելի է ու պատժվում է օրենքով: Այս մասին այսօր՝ հուլիսի 22-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով օրերս Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած դեպքին:
Անհայտ անձը ,հիշեցնենք, հեղուկանման զանգված էր լցրել սոսի տեսակի ծառերի տակ:
Կարծիքներ