Երկիր մոլորակից դուրս բջջային կապի առաջին կայանն է տեղադրվելու

SpaceX ընկերությունը բարեհաջող կերպով արձակել է Falcon-9 կրիչ հրթիռը, որի հետ եղել է լուսնավայրէջքային Athena մոդուլը։ Այն մշակված է եղել Intuitive Machines ընկերության կողմից։ Հեռարձակումն իրկանացվել է NASA-ի կողմից։ Արձակման մեկնարկը տրվել է Ֆլորիդայի ժամանակով 19:16-ին՝ Քենեդու անվան տիեզերակայանից։
Մոդուլը Լուսնի վրա վայէջք կկատարի մարտի վեցին, որից հետո տասն օր շարունակ կիրականացվեն Լուսնի հետ կապված հետազոտություններ։ Առաջին անգամ Լուսին կտարվի Nokia 4G հաղորդիչը, որը մարդկության պատմության մեջ Երկիր մոլորակից դուրս բջջային կապի առաջին կայանն է։
Կարծիքներ