Բուհերին առաջարկվել է անցնել առկա ուսուցման 

Բուհերին առաջարկվել է անցնել առկա ուսուցման 

ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել ՀՀ բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպություններին` առաջարկելով նոյեմբերի 15-ից բուհական  հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպումն իրականացնել առկա ուսուցմամբ (ըստ անհրաժեշտության՝ համապատասխան դասընթացների համար ուսումնական պլանով նախատեսված դասախոսության ժամերը կարող են կազմակերպվել հեռավար/առցանց ձեւով):

Միաժամանակ ուսումնական գործընթացը եւ իրականացվող աշխատանքները կազմակերպելիս անհրաժեշտ է խստագույնս պահպանել կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով կիրառվող սանիտարական կանոնները եւ անհրաժեշտ անվտանգության երաշխիքները։