Պատերազմը զզվելի բան է, բայց արժեր դրա միջով անցնել այս տղերքին ճանաչելու համար

Պատերազմը զզվելի բան է, բայց արժեր դրա միջով անցնել այս տղերքին ճանաչելու համար

Մեր դասակի մի մասը։
Չնայած պատերազմը ինքնին տգեղ ու սարսափելի երևույթ է, բայց այն կարող է և գեղեցիկ լինել իր մարկային փոխհարաբերություններով։ Երբ անհամատեղ տարբերները ինքնաբերաբար մի կողմ են թողնում կենցաղային անհապատասխանություններն ու անմեկնելի հոգատարություն են դրսևորում իրար նկատմամբ։ Հոգատարություն, որը ես զգացել եմ իմ մաշկի վրա և հենց նկարում պատկերված տղերքի կողմից։ Այստեղ բոլորը արցախցիներ են ու դժվար է բառերով նկարագրել, թե ինչպես էին նրանք փայփայում ինձ՝ միակ երևանցուն։ Որ ժամանակին ուտեմ, քնեմ, հանկարծ չզոհվեմ, չվախենամ և այլն։
Պատերազմը զզվելի բան է, բայց արժեր դրա միջով անցնել և զուտ այս տղերքին ճանաչելու համար։