Ստեղծվել ա շատ ունիկալ ու հայկական կողմի համար բարենպաստ վիճակ

Ստեղծվել ա շատ ունիկալ ու հայկական կողմի համար բարենպաստ վիճակ

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի քարտուղար, տնտեսագետ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Շատ ա խոսվում վարչապետի հետ արտախորհրդական ուժերի երեկվա հանդիպման մասին։ Իհարկե ես էլ, մյուսների նման, խոսակցության բովանդակությունը չեմ կարող բացահայտել։ Ասեմ ավելին, դրա մասին խոսելը ժամանակավրեպ ա, իմաստ չունի։ Փոխարենը կարող ենք խոսել ռազմաճակատում ստեղծված իրադրության մասին։
Ստեղծվել ա շատ ունիկալ ու հայկական կողմի համար բարենպաստ վիճակ։ Խոսքը նրա մասին ա, որ Ալիևը իր գործողություններով իրեն խորը ծուղակ ա գցել։ Ադրբեջանական հարձակողական զորքերը ռազմական ոգին չկոտրելու այլ ելք չունեն, քան անընդհատ գրավված տարածքներ ցույց տալը։ Ու, այլ տեղանքում որևէ հաջողության բացակայությունը նրան ստիպել ա էդ ակտն իրականացնել Արցախի հարավում։ Բացի զուտ ռելիեֆի հանգամանքը, նրան հարավ ա ձգում նաև Գանձակի գործոնը։ Գանձակի նկատմամբ հայկական ցանկացած գործողություն արդիականացնում ա դեռ առաջին պատերազմից մնացած վախերը, որ Ադրբեջանի ղեկավարությունը հանձնել ա Գանձակը։ Էդ խոսակցությունները Ալիևի վերջը կարող են լինել, ոնց որ Էլչիբեյի վերջը դարձան։ Սրան գումարած, Արցախի հյուսիսում, Ադրբեջանի տիրապետության տակ մնացած ծանր զինտեխնիկան, փաստորեն, անօգուտ ա։ Դրա համար Ալիևին մի ճանապարհ ա մնում՝ մնացած 20 տոկոս զինտեխնիկան կենտրոնացնել հարավում ու ցույց տալ հաղթանակած բանակի առաջխաղացում։ Բայց դա հենց իր համար մեծ ծուղակ ա դարձել։ Արցախի հարավում առաջանալով, ադրբեջանական բանակը հայտնվել ա թասի մեջ, որի մի կողմում Հայաստանն ա, ներքևում՝ Իրանը (որը, ահաբեկիչների առկայության պարագայում մարդասիրական միջանցք չի տրամադրում), իսկ վերևում՝ Արցախի հարավային մասը։ Ադրբեջանը հիմա բախվել ա իրավիճակի, որի մեջ մենք էինք՝ զինտեխնիկան ճակատ հասցնելու համար անհրաժեշտ ա այն անցկացնել բաց դաշտի միջով ու խոցվելու մեծ վտանգի տակ։ Ըստ էության, նա էս տարածում կկորցնի զինտեխնիկայի ու դեռևս ճակատ չհասած հրետանու, դեռևս աշխատող մնացած մեծ մասը։ Բայց էստեղ էլ Ալիևի ձախորդությունները չեն ավարտվում։ Նա պետք ա ստիպված լինի հաջողությունները զարգացնել դեպի հյուսիս։ Հյուսիս՝ Բերձոր (Լաչին) գնալու համար նա անցնելու ա մի հովտով, որտեղ զորքերն ու տեխնիկան գտնվելու են Հայաստանի ու Արցախի բարձրադիր դիրքերի կրակի տակ։ Էս ձորում ադրբեջանցիների ջարդի մասին արցախյան առաջին ազատամարտի մասնակցիները շատ բան կարող են պատմել։ Ալիևը, այսպես շարունակելու դեպքում, կորցնելու ա մնացած զինտեխնիկայի մեծ մասը ու մեծ դաշտ ա բացվելու հայկական հակահարձակման համար։ Ալիևի հաջողություններն այսօր ավարտվել են, եթե մեր ռազմա-քաղաքական ղեկավարությունը ամուր մնա իր դիրքերում և չզիջի հետագայում բանակցությունների մասին Ալիևի խնդրանքներին։ Իրադրությունն ընդհանրապես Ադրբեջանի վերահսկողությունից հանելու համար հայկական կողմը կարող ա մի հարված էլ հասցնել Գանձակին՝ վերջականապես քաոս առաջացնելով Ադրբեջանի հանրության շրջանում։ Էս դեպքում Հայաստանը կարող ա ճանաչել Արցախի անկախությունն ու նստել բանակցելու շանտաժով, որ Ադրբեջանի Արցախի անկախությունը չճանաչելու դեպքում հայկական հակահարձակումը կարող ա շարունակվել։ Սա երկարատև խաղաղություն կհաստատի եթե ոչ տարածաշրջանում, ապա գոնե Արցախյան հատվածում, էդ գոտում։
Արցախն անառիկ ա, Արցախը, կռվելու դեպքում, անհնար ա նվաճել։ Եթե հաղթելու էս վճռականությունը լինի, ապա մեր ամենավատ երազի նմանվող էս պատերազմի ամենադաժան պահն անցել ենք ու մոտեցել ա մե՛ր հաղթանակների շրջանը։ Ամրություն, իմաստնություն և ուժ մեր ռազմական ու քաղաքական ղեկավարությանը»։