Եթե Ալեքսանյանը սա կուտի, ես էլ կուտեմ․ քաղաքացին պնդում է՝ «Սիթին» փտած մթերք է վաճառում

Եթե Ալեքսանյանը սա կուտի, ես էլ կուտեմ․ քաղաքացին պնդում է՝ «Սիթին» փտած մթերք է վաճառում

Ֆեյսբուքյան օգտատեր Սեւակ Մարտիրոսյանը պնդում է, որ իր դուստրը  թունավորվել է «Երեւան Սիթի»  սուպերմարկետներից մեկից գնած սննդամթերքից։ Օգտատերը այդ մասին պատմել է ֆեյսբուքան ուղիղ եթերում։  

«65 հազարի սննդամթերք ենք գնել, որ մի քանի օր դուրս չգանք տնից, նրբերշիկը, սարդելկան բացել ենք՝ ամբողջությամբ բորբոսնած, խտացրած կաթը՝ ուռած։ Առել ենք, որ մնանք տանը, սննդի թունավորում ենք ստացել։ Առավոտյան երեխաս փորացավ ուներ շատ ուժեղ, վախեցանք։ «Երեւան Սիթին» հոտած, փտած մթերք է վաճառում, եթե Ալեքսանյանը սա կուտի, ես էլ կուտեմ, խոսք եմ տալիս։ Զեղչ են դրել, ծախում են հոտած, բորբոսնած ուտելիք»,- ուղիղ եթերում ասել է նա՝ ցույց տալով բորբոսնած մսամթերքը։ 
Օգտատիրոջ խոսքով՝ այն գնել են Ջրվեժում գտնվող սուպերմարկետից, մսամթերքի մի մասն էլ ժամկետն անց է․«Նրբերիկը՝ գրված է՝ պահպանման ժամկետը՝ 10 օր, մինչդեռ արտադրվելէ 2018թ․»։