«Հրապարակ». Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար

«Հրապարակ». Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար

Հանրային հեռուստաընկերությունը գնումների պաշտոնական կայքում հրապարակել է, թե որքան գումար է վճարել հաղորդավարներ Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար։ «Հրաչուհի Ութմազյան» եւ «Համլետ Առաքելյան» ԱՁ-ները Հ1-ի հետ կնքել են առքուվաճառքի պայմանագիր, ծառայության դիմաց Հ1-ը նրանցից յուրաքանչյուրին վճարել է 105 հազար դրամ։ Գումարը վճարվել է որպես գնված ծառայության դիմաց վճարում, այլ ոչ թե աշխատանքի վարձատրություն: