Այսօր հավաք է սպասվում
Այսօր՝ ժամը 19։30-ին, հավաք տեղի կունենա Սուրբ Աննա եկեղեցու բակում։ Օրվա գլխավոր բանախոսն ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանն է։
Թեմա՝ Արևմտյան Ադրբեջան. տանկերով կամ առանց տանկերի Երևանը գրավելու հատուկ ծրագիրը:
Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր հերթին կամփոփի վերջին օրերին Գեղարքունիքի և Շիրակի մարզերում, ինչպես նաև Երևանի բակերում տեղի ունեցած հանդիպումները:
Սրբազան Հայրը կներկայացնի նաև շարժման ընթացքն ու այս պահին լուծվող խնդիրները։
Կարծիքներ