Գագիկ Ծառուկյանը հանդիպել է նորանշանակ դեսպանի հետ

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է նորանշանակ դեսպանի հետ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՀՀ-ում Չինաստանի նորանշանակ դեսպան Ֆան Յունի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջից։

«Հանդիպմանը հատուկ անդրադարձ է կատարվել տնտեսական փոխգործակցությանը, որը ձևավորվել է հայ-չինական բազմամյա հարաբերությունների շնորհիվ, ինչպես նաև առևտրաշրջանառության ներկայիս ցուցանիշներին, որոնք անկասկած բարելավման մեծ ներուժ ունեն։

Հանդիպման ընթացքում անդրադարձանք նաև 2022թ.-ին Պեկինում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերին, որոնց ՀԱՕԿ-ը կգործուղի Հայաստանի օլիմպիական ընտրանուն:

Դեսպանին մաղթում եմ արդյունավետ աշխատանք մեր երկրում՝ ի շահ հայ-չինական հարաբերությունների»: