COP29-ի պաշտոնական գործընկերները կապված են Ալիևների ընտանիքի և նրա մերձավոր շրջապատի հետ
Բաքվի այս տարվա միջազգային այցելուներն ամենուր կտեսնեն ընկերություններ, որոնք կապված են Ադրբեջանի ավտորիտար նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի հետ, գրում է Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման կենտրոնը (OCCRP):
Այս ամսվա վերջին Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի COP29 միջոցառման 5000 մասնակիցները կհյունկալվեն Կասպից ծովի ափին գտվող Sea Breeze Resort գերշքեղ հյուրանոցում, որից յոթ կիլոմետր երկարությամբ լողափ, ավելի քան 50 բար և ռեստորաններ և 60 լողավազան մուտք գործելու հնարավորություն կա: Բայց այցելուները կարող են չիմանալ, որ Sea Breeze համալիրն իր 500 հեկտար տարածքով պատկանում է Էմին Ագալարովին՝ Ադրբեջանի ավտորիտար նախագահ Իլհամ Ալիևի նախկին փեսային: Պետական գնումների հաշվետվությունները ցույց են տալիս, որ նա առանց որևէ մրցութային գործընթացի ստացել է 5,2 միլիոն դոլարի պետական պայմանագիր՝ COP29 հյուրերին հյուրընկալելու համար:
Աղբյուրի համաձայն, գրեթե յուրաքանչյուր տեղական ընկերություն, որը համաժողովի «պաշտոնական գործընկերներից» է, իրականում պատկանում է երկրի իշխող ընտանիքին կամ նրանց հետ գործարար կապեր ունեցող որևէ մեկին:
«COP29-ի այս գործընկերները, ներառյալ նախագահի դուստրերին պատկանող կոնգլոմերատը, կշահեն միջազգային լսարանի ներկայությունից , հատուկ ցուցահանդեսային գոտի մուտք գործելու և հովանավորչական հնարավորություններից»,- գրում է OCCRP-ը:
PASHA Holding-ը պատկանում է նախագահ Իլհամ Ալիևի երկու դուստրերին՝ Լեյլա և Արզու Ալիևային, իսկ Փաշաևը Ադրբեջանի առաջին տիկնոջ և փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի զարմիկն է։
Սեպտեմբերի 17-ին և 20-ին հայտարարվել են COP29 ևս չորս պաշտոնական գործընկերներ: Նրանց թվում են Silk Way West Airlines-ի բեռնափոխադրումների օպերատորը և GILTEX կոչվող տեքստիլ ֆիրման:
OCCRP-ն պարզել է, որ ավիաընկերությունը պատկանում է նախկին պետական պաշտոնյա Զաուր Ախունդովին, սակայն նախկինում այն նաև կապված է եղել Ալիևի ընտանիքի հետ՝ դուստր ընկերության միջոցով։
2010 թվականին «Ազատ Եվրոպա» ռադիոկայանի հետաքննությունը պարզել է, որ Արզու Ալիևան՝ նախագահի կրտսեր դուստրը, Silk Way Bank-ի երեք սեփականատերերից մեկն էր, որը Silk Way Group-ի նախկին ֆինանսական թեւն է և որի մի մասն է նաև ավիաընկերությունը:
Հիշեցնենք, որ COP29 գագաթնաժողովը Բաքվում կանցկացվի նոյեմբերի 11-12-ը:
Կարծիքներ