Զոհված Գոռ Յարալյանը էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի ուսանող էր

Զոհված Գոռ Յարալյանը էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի ուսանող էր

Երեկ եւ այսօր հրապարակված տեղեկությունների համաձայն՝ մենք ունենք 59 նահատակված զինծառայող։ Նրանց մեջ է նաեւ Գոռ Յարալյանը։

Գոռը ԵՄԱՊՔ ուսանող էր, սովորում էր Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի «Գործիքային կատարողական արվեստ» մասնագիտության 3֊րդ կուրսում և զորակոչվել էր ժամկետային զինվորական ծառայության 2020թ. ամառային զորակոչին։