Հետ տվեք իմ վճարած տուգանքները

Հետ տվեք իմ վճարած տուգանքները

Ուրեմն էսօր, ինչպես և միշտ, նկատեցի, որ Նալբանդյան-Մոսկովյան խաչմերուկի հարակից բոլոր այն վայրերում, որտեղ կա կայանումն արգելող նշան կամ գծանշում՝ հիմնականում ժողինստիտուտի, ԱԱԾ-ի և ոստիկանության շենքերի հարևանությամբ, համատարած մեքենաներ են կայանած: Այդ մեքենաների մեջ կան ինչպես ուսանողների մեքենաներ, այնպես էլ ոստիկանության ու ԱԱԾ-ի համարանիշներով մեքենաներ: Ընդհանուր՝ մի քանի տասնյակ մեքենա, որոնք կայանել էին խախտումով, այդ թվում՝ կանգառի մեջ, ու այդ ամենը՝ ոստիկանության քթի տակ, իրենց աչքի առջև: Հիմա հարց՝ հարգելի Ճանապարհային Ոստիկանություն / Road Police of the Republic of Armenia ու ՃՈ պետ Եգոր Կարապետյան: Կարո՛ղ եք ասել՝ ո՞ր օրենքով, ճանապարհային երթևեկության ո՛ր կանոնի համաձայն են այս մեքենաները, այդ թվում՝ ձեր կոլեգաների մեքենաները համատարած կայանում արգելված վայրերում, ինչո՞ւ ոչ ոք նրանց չի տուգանում կամ ավտոքարշակով չի հեռացնումա այդ մեքենաները ու տանում տուգանային հրապարակ, և արդյոք այդ տարածքում կա՞ն խախտումն արձանագրող տեսախցիկներ: Եթե այո, ապա արդյոք տվյալ մեքենաների վարորդներից հանվելո՞ւ են համապատասխան բալերը: Գրեթե վստահ եմ՝ ոչ: Իսկ կարո՞ղ եք ասել, ինչո՞ւ պետք է ես բանկում ապառիկս մուծելու նպատակով մի քանի րոպեով Աբովյան փողոցի վրա մեքենաս կայանեմ արգելված վայրում, բայց առանց որևէ խոչընդոտ հարուցելու, ու մի քանի օր անց տուգանվեմ 5000 դրամով և պարտաճանաչ մուծեմ տուգանքը, իսկ վերոնշյալ փողոցներում ամեն օր մարդիկ անարգել կայանեն իրենց մեքենաները արգելված վայրերում՝ ակնհայտ խոչընդոտ հարուցելով նաև երթևեկության մյուս մանսակիցների համար, և նրանց ոչ ոք ոչինչ չասի: Բացատրեք, խնդրում եմ, ո՞ւր է այստեղ արդարությունը և որտե՞ղ է հավասարությունը: