Էրդողանը զանգել է թուրք ֆուտբոլիստներին

Էրդողանը զանգել է թուրք ֆուտբոլիստներին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԵՎՐՈ-2024-ի շրջանակում Վրաստանի նկատմամբ տարած հաղթանակից հետո զանգահարել է երկրի հավաքականի խաղացողներին և շնորհավորել նրանց հաղթանակի կապակցությամբ։ Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելլան իր հերթին Էրդողանին հրավիրել է թիմի հաջորդ հանդիպմանը։

Հիշեցնենք, որ երեկ թուրքերը 3:1 հաշվով առավելության են հասել Վրաստանի ընտրանու նկատմամբ: