Պուտինը հայտարարել է ՌԴ քաղաքացիների զանգվածային՝ համառուսաստանյան պատվաստման մասին

Պուտինը հայտարարել է ՌԴ քաղաքացիների զանգվածային՝ համառուսաստանյան պատվաստման մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է հաջորդ շաբաթվանից սկսել բոլոր ռուսաստանցիների զանգվածային պատավաստում կորոնավիրուսի դեմ։ Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ն։

«Հաջորդ շաբաթվանից անհրաժեշտ է անցնել բնակչության՝ կորոնավիորւսի դեմ զանգվածային պատվաստման՝ դրա համար ստեղծելով համապատասխան ենթասկառուցվածքները», - հայտարարել է նա կառավարության հետ խոհրդակցության ժամանակ։

ՌԴ ղեկավարը հայտարարել է նաև, որ ռուսական պատվաստանյութն աշխարհում լավագույնն է։ Այդուհանդերձ, նա ավելացրել է, որ անհրաժեշտ է պարզել, թե այն ինչպես է գործելու բազմաթիվ շտամերի պարագայում։