«Ժամանակ». ՊԵԿ նախագահը՝ նախորդների տնտեսական անվտանգության երաշխավոր

«Ժամանակ». ՊԵԿ նախագահը՝ նախորդների տնտեսական անվտանգության երաշխավոր

«Ժամանակ» թերթը գրում է. «Կոռուպցիոներներին պաշտոնի նշանակել, ծանոթ-բարեկամներին համակարգում տեղավորել, շահերի բախում. այս բոլոր երեւույթները հեղափոխությունից հետո դեռեւս պահպանվում են ՊԵԿ-ում։ ՊԵԿ նախագահի տեղակալի եւ այլ պաշտոնյաների ազգուտակի՝ համակարգում աշխատելու մասին բազմիցս ենք գրել։

Օրերս էլ «Ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հաշվապահական ֆիրման՝ «Փի-Էյջ-Փի Փարթնըրզ» ՓԲԸ-ն վերապատրաստել է ոչ ավելի, ոչ պակաս ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ին։ Այսինքն՝ Անանյանը պետական բյուջեի հաշվին իր ընկերության համար «գործ է կպցրել»։ Այստեղ կարեւորն այն է, որ մինչեւ ժամը 18։00-ն Անանյանը լինելով ՊԵԿ նախագահ, ըստ էության, 24 ժամ հաշվապահ է աշխատում, եւ ինչպես Վանեցյանը հանդիսանում էր նախորդ իշխանությունների անվտանգության երաշխավորը, Անանյանը նախորդների տնտեսական անվտանգության երաշխավորն է։


Նրա հետհեղափոխական խայտառակ նշանակումները դա են փաստում. Ա. Նանյան՝ մարտի 1-ի ոճրագործի որդի, Ա. Միրզոյան՝ Սեդրակ Քոչարյանի բաջանաղ, հայր եւ որդի Զաքարյաններ՝ Սերժ Սարգսյանի օգնականի որդի եւ թոռ, Ռաֆիկ Մաշադյանի հարազատների ողջ չափահաս հատվածը, տասնյակ աշխատանքից հեռացված կոռուպցիոներներ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում