«Մանչեսթեր սիթին» կարող է դուրս մնալ Չեմպիոնների լիգայից

«Մանչեսթեր սիթին» կարող է դուրս մնալ Չեմպիոնների լիգայից

«Մանչեսթեր սիթին» կարող է դուրս մնալ Չեմպիոնների լիգայից՝ ֆինանսական Fair play-ի կանոնները խախտելու համար։ Այս մասին հայտնում է բրիտանական The Guardian պարբերականը։ Իրականացված հետաքննությունը փաստում է, որ ակումբը սխալ տեղեկություններ է տրամադրել կապված հովանավորչական պայմանագրերի հետ՝ 2014 թվականին։ Այդ ժամանակ ակումբն արդեն տուգանված էր 49 միլիոն ֆունտ ստեռլինգով՝ FFP-ն խախտելու համար։ Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, որ անգլիական այս ակումբը հայտնվում է նման պատմությունների մեջ եւ կանգնում լուրջ սանկցիաների տակ հայտնվելու վտանգի առաջ։