Նյու Յորքում տեղի է ունեցել Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը

Նյու Յորքում տեղի է ունեցել Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ ԱՄՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը:

«Նյու Յորքում մեկնարկեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ»,-գրել է Նաղդալյանը: