Ինչքանով է օգտակար ինտերվալային քաղցի մեթոդը նիհարելուն

Ինչքանով է օգտակար ինտերվալային քաղցի մեթոդը նիհարելուն

Ինտերվալային քաղցի մեթոդով նիհարեցման տարբեր սխեմաներ կան, որոնք կարող են մարդուն ազատել ավելորդ քաշից հատկապես ճարպակալման ժամանակ։ Սակայն այդ մեթոդի կիրառմամբ նիհարելը կարող է բավարար չափով մարդուն չնիհարեցնել։ Համաձայն նորագույն հետազոտությունների, ինտերվալային քաղցի մեթոդի կիրառմամն կարելի է երեք ամսում նիհարել 1,3-1,8 կգ, եթե սննդառությունն իրականացվում է միայն օրվա առաջին կեսին։

Սա, ըստ մասնագետների, բավականին համեստ ցուցանիշ է եւ հատկապես ճարպակալում ունեցողների համար կտրուկ արդյունքներ չի կարող ապահովել։ Նշենք, որ ճարպակալումը համարվում է ժամանակակից աշխարհում մարդկությանը նետված լրջագույն մարտահրավերներից մեկը։