Հասարակություն

Կռվախնձոր դարձած պաշտոնը Մարությանը տվեց իր նախկին խորհրդականի ընկերոջը

Կռվախնձոր դարձած պաշտոնը Մարությանը տվեց իր նախկին խորհրդականի ընկերոջը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օրերս քաղաքապետարանում տեղի է ունեցել Կանաչապատման հիմնարկի տնօրենի մրցույթը։ Վեց մասնակիցներից երկուսը հաղթեցին՝ Արա Աղայանը եւ Դավիթ Մելքումյանը, նրանցից մեկին ընտրելու է քաղաքապետ Հայկ Մարությանը։

Մենք տեղեկացանք, որ Մարությանը հիմնարկի տնօրենի պաշտոնում նշանակել է Արա Աղայանին, որը իր նախկին խորհրդական, արդեն դատավոր Կարեն Համբարձումյանի ընկերն է։

Նշենք, որ այս պաշտոնը վերջերս կռվախնձոր էր դարձել․ տնօրենի ԺՊ Արմեն Բեգոյանը բարձրաձայնել էր, որ իրեն ստիպել են աշխատանքից ազատման դիմում գրել, ինքը չի համաձայնել, որից հետո Մարությանը սպառնացել է, որ իր հետ մի բան կլինի։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image