Ժամկետային զինծառայողների ծնողները հանդիպում են Փաշինյանին

Ժամկետային զինծառայողների ծնողները հանդիպում են Փաշինյանին

Հունվարի 14-ին ժամկետային զինծառայողների ծնողները հերթական բողոքի ակցիան էին իրականացնում կառավարության շենքի դիմաց, պնդում էին՝ իրենց որդիները պետք է ծառայությունը շարունակեն ՀՀ-ում, այլ ոչ Արցախում։ Ծնողները հանդիպում էին պահանջում վարչապետ Փաշինյանի հետ։

Այս պահին Փաշինյանը կառավարության շենքում հյուրընկալել է ծնողներին։ «Մենք, այնուամենայնիվ, հույս ունենք, որ գործող կառավարության անդամներն ամեն դեպքում իրենց մեջ տղամարդկություն կունենան մեզ պատասխան տալու։ Անկախ նրանից, թե այդ հանդիպումը կգոհացնի ծնողներին, թե չի գոհացնի, թող հանդիպեն, տղամարդկության հարց է։ Մեր պահանջը միանշանակ է։ Այսուհետ ՊՆ ոչ մի ներկայացուցիչ մեզ ոչ կխոչընդոտի, ոչ էլ կշարունակի խաբել։ Մեզ գնդակի նման այստեղից այնտեղ են ուղարկում, մենք երկու ամսից ավել՝ պայքարում ենք»,- բողոքի ակցիայի ժամանակ նշել էր ծնողներից մեկը։