Գործընթացի մեջ ենք մտնում, որը նպատակի առումով հեռանկար չունի

Մենք մի գործընթացի մեջ ենք մտնում, որը նպատակի առումով հեռանկար չունի, բայց բուն գործընթացը մեզ համար կարող է առաջացնել լրջագույն պրոբլեմներ: Նրանք էլ ասում են, թե եթե մեկնարկ եք տվել ԵՄ-ին անդամակցվելու, մեկնարկ տվեք նաև այստեղից դուրս գալու, արանքում կստացվի, որ մենք ոչ այնտեղ հասանք, ոչ էլ այստեղ ամրապնդվեցինք: Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին Ազգային ժողովում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ խոսելով ՀՀ-ի ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին:
«Հայաստանը ԵՄ-ին պետք է մոտենա ոչ թե այնքանով, որքանով ԵՄ-ն է այն հնարավոր համարում, այլ որքանով այն չի սպառնում Հայաստանի անվտանգությանը և լինելիությանը»,- ասել է նա:
Կարծիքներ