Ադրբեջանում եւս մեկ բժիշկ է մահացել կորոնավիրուսից

Ադրբեջանում եւս մեկ բժիշկ է մահացել կորոնավիրուսից

Ադրբեջանում հուլիսի 15-ին կորոնավիրուսից մահացել է բժիշկ սրտաբան Ռուգիա Քերիմովան։ Բժիշկ Քերիմովայի մահվան լուրը հաստատել են նրա հարազատները, սոցկայքերում հրապարակումներով հանդես գալով։

Հիշեցնենք, որ Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 25 հազար մարդ։ Մահացածների թիվը 313 է, առողջացածներինը՝ մոտ 15 700։