Facebook –ը թողարկել է հոբբիների մասին հավելված

Facebook –ը թողարկել է հոբբիների մասին հավելված

Facebook ընկերությունը հատուկ հավելված է մշակել, որը կոչվում է Hobbi եւ թույլ է տալիս օգտատերերին ստեղծել նկարների հավաքածուներ իրենց հոբբիների հետ կապված։ Այս մասին հայտնում է CNET-ը։

Հավելվածը կապված է ֆեյսբուքյան օգտահաշվին եւ արդեն հասանելի է սմարթֆոն օգտագործողների համար աշխարհի 84 երկրում։ Որոշ մասնագետներ այն համեմատում են Pinterest-ի հետ։ Hobbi-ն մշակվել է Facebook NPE Team-ի կողմից, որը զբաղվում է նոր հավելվածների մշակումով։