«Հրապարակ». Այս հարցում չեն լեգիտիմացնում

«Հրապարակ». Այս հարցում չեն լեգիտիմացնում

«Հայաստան» դաշինքը որոշել է չհրաժարվել Դոնթի բանաձեւով իրեն հասանելիք ՀՌՀ անդամ առաջադրելու հնարավորությունից եւ երրորդ փորձն է անելու՝ առաջադրելով նոր թեկնածու։ Ընտրությունը կանգ է առել Para TV-ի խմբագիր Անժելա Նալբանդյանի վրա։ Վերջինս աշխատել է «Արմենիա TV»-ում, Sputnikarmenia-ում, «ՊանԱրմենիան Մեդիա գրուպ»-ում։ Նրա թեկնածությունն առաջարկել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը․ Նալբանդյանը Հակոբյանի կնոջ ղեկավարած լրատվամիջոցում է աշխատում։

Հիշեցնենք, որ Ռուբեն Հակոբյանի եւ Մանվել Բադալյանի թեկնածություններն իշխանությունը մերժեց։ Հետաքրքիր է, որ ընդդիմադիր դաշինքը, որը բոյկոտեց ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելը՝ հայտարարելով, որ չի ցանկանում լեգիտիմացնել գործընթացը, մյուս առաջադրումների հետ կապված բարդույթներ չունի եւ արագ հարմարվում է իշխանությունների պահանջներին՝ փոխելով թեկնածուներին եւ անգամ կին առաջադրելով։ Հիշեցնենք, որ իշխանությունն իր երկու տղամարդ թեկնածուներին անցկացրեց՝ ընդհանուր հաշվով 8 անդամ ունենալով, ապա հիշեց, որ, ըստ օրենքի, ՀՌՀ-ում մեկ կին պետք է լինի, եւ այդ պարտականությունը դրեց ընդդիմության վրա։