Տողանյանը դիմել է ՌԴ դատախազին որպես ՀՀ ԱԳՆ համակարգի մաս

Տողանյանը դիմել է ՌԴ դատախազին որպես ՀՀ ԱԳՆ համակարգի մաս

Վերջին օրերին պարբերաբար անդրադառնում ենք, որ Հայաստանի իշխանությունները, մասնավորապես՝ արտգործնախարարությունը, Հանրային կապերի եւ տեղեկատվության ՊՈԱԿ-ը համառորեն չլսելու ու չնկատելու են տալիս, որ նախ ռուսաստանյան,  ապա եվրոպական լրատվամիջոցներում  ստահոդ լուրեր, «թեզեր» են շրջանառում Սումգայիթի «հայկական հետքի» մասին․«Նեզավիսիմայա գազետա», ապա՝ BBC, որում ևս ներառված է այդ «թեզը»։ Փաստորեն, Ադրբեջանն էլ, ոգեւորված մեր անհասկանալի անգործությունից, անցել է արդեն լայնամասշտաբ գրոհի։ Եվ այսօր վերջապես հայտնի դարձավ, որ սառույցը տեղից շարժվել է․ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը «Независимая газета»-ի հայտնի հոդվածի  առնչությամբ դիմել է Ռուսաստանի գլխավոր դատախազություն: «Հրապարակը» կապվեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի հետ հարցով, թե ՌԴ-ում ՀՀ դեսպանը դատական հայցը նախաձեռնել խորհրդակցելո՞վ ԱԳՆ-ի հետ։ Ներկայացնում ենք Աննա Նաղդալյանի պատասխանը․«ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչներն արտերկրում իրենց բոլոր գործողություններն իրականացնում են ԱԳՆ կենտրոնական ապարատի հետ համակարգմամբ՝ հանդիսանալով ԱԳՆ համակարգի մաս»։