20 քաղաքացի ահազանգել է, որ չի կարողանում գտնել իր հարազատին

20 քաղաքացի ահազանգել է, որ չի կարողանում գտնել իր հարազատին

20 քաղաքացի ահազանգել է, որ չի կարողանում գտնել իր հարազատին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը: 

Նա նշել է, որ աշխատանքները շարունակվում են, հավանաբար ամբողջ գիշեր տեղի կունենան, տարածքում լուսավորությունն է կարգի բերվում:  Նախարարը նշեց, որ ենթադրում են, որ քաղաաքացիներ կլինեն փլատակների տակ, քիչ առաջ էլ մի կնոջ դի են հանել: