Քաղաքականություն

Իսկ ինչպե՞ս կվարվի նույն Եվրոպան, երբ նույն բանը սկսվի «իրական Հայաստանում»

Իսկ ինչպե՞ս կվարվի նույն Եվրոպան, երբ նույն բանը սկսվի «իրական Հայաստանում»

Այսպես կոչված, «ժողովրդավարական աշխարհի» ցինիզմի և պղծության ողջ խորությունը հասկանալու և գիտակցելու համար պետք է պարզապես հետևել  եվրոպական երկրների արձագանքին Սիրիայում ալավիների և քրիստոնյաների Ցեղասպանությանը, որն այս օրերին իրականացնում են Սիրիայում հաստատված թուրքամետ զինյալները։  
Եվ այսպես, փաստագրված է, որ ՀԹՇ թուրքամետ զինյալները Սիրիայում զանգվածաբար սպանում են անզեն տղամարդկանց, կանանց, երեխաներին, ծերերին միայն այն բանի համար, որ վերջիններս չեն դավանում ծայրահեղ թրքամետ իսլամիստական կրոն։ 

Այսինքն՝ Սիրիայում մենք դասական ցեղասպանություն ենք տեսնում թրքամետ զինյալների ձեռքով։ 
Առանձին ընդգծենք, որ ալավիների և քրիստոնյաների ցեղասպանությունն իրականացվում է Թուրքիայի անմիջական աջակցությամբ, քանի որ երեկ թուրք պաշտոնյաները հայտարարեցին, որ կիրառելու են (ամենայն հավանականությամբ արդեն կիրառում են) Թուրքիայի Հանրապետության զինված ուժերը «Սիրիայում ժողովրդավարական ուժերին" (այսինքն ցեղասպան ռեժիմին) աջակցելու համար։ 

«Ժողովրդավարական ուժեր» կորեցյալը, ինչպես արդեն հասկացաք, այն թուրք վիժվածքներ են, որոնք հրճվանքով կացնահարում են,  գնդակահարում են, կենդանի այրում, մասնատում բոլոր նրանց, ովքեր իրենց կրոնի ներկայացուցիչ չեն։ 

Մարդկանց ոչնչացման մասշտաբներն ու դաժանությունն այնպիսին են, որ նույնիսկ զինյալների շարքերում տարակուսանք է տիրում իրենց թուրք «ժողովրդավար» եղբայրների դաժանության մակարդակից։ 
Իսկ ի՞նչ են ասում Սիրիայում իշխող նոր «ժողովրդավարական» իշխանությունները։

Օրինակ, Սիրիայի անցումային կառավարության նախագահ Ահմեդ Ալ-Շարաան հայտարարել է.«Այն, ինչ հիմա տեղի է ունենում Սիրիայում, դուրս չի գալիս սպասվելիք խնդիրների շրջանակից»: Այսինքն, ալավիների և քրիստոնյաների ցեղասպանությունը, դա ընդամենը «սպասումների շրջանակներում ինչ որ փոքր խնդիր է"»

Դե լավ, սրա խոսքերը հասկանալի է՝ դե, նա դասական  թուրքի ճորտ է և պետք է այդպես որակավորի իր իշխանության կողմից իրականացվող  Ցեղասպանությունը։

Բա այդ դեպքում ի՞նչ է ասում «ժողովրդավարական Եվրոպան» հազարավոր անմեղ մարդկանց ոչնչացման մասին։
Իսկ ԵՄ-ն, ուշադրություն՝ դատապարտում է նրանց, ովքեր դիմադրություն են ցույց տալիս Ցեղասպանությանը և ցաղասպանվելուն դիմադրողներին անվանում» Սիրիայի նոր իշխանությունների դեմ դավադիրներ ։ 

Իսկ, օրինակ, Գերմանիայի իշխանությունները Սիրիայում ոչնչացվող ազգային փոքրամասնություններին խնդրում են լեզու գտնել նրանց հետ, ովքեր հենց հիմա իրենց ոչնչացնում են։
Ցինիկ աբսուրդի գագաթնակետ է ուղղակի։ 

Այո, ևս մեկ անգամ կրկնեմ․ «Ժողովրդավարական Եվրոպան» փաստացի արդարացնում է ալևիների և քրիստոնյաների ոչնչացումը, քանի որ Ցեղասպանությունն իրականացնում են Սիրիայում «ժողովրդավարական ուժերը»:

Իսկ գիտե՞ք, թե Սիրիայում ոչնչացումից որտեղ են պատսպարվում ալավիները, քրիստոնյա արաբներն ու հայերը։ Ռուսական ռազմաբազայում։
Եվ հիմա հարցեր...

Ներողություն, մենք ձգտում ենք այն Եվրոպային, որը հանուն իր ռուսատյաց և հակաիրանական դիրքորոշման որոշել է չնկատել ալավիների և քրիստոնյաների արյան գետե՞րը։

Մենք ձգտում ենք դեպի այն Եվրոպա, որը թուրքամետ ցեղասպան կենդանիներին անվանում է «ժողովրդավարական ուժե՞ր», իսկ 7-ամյա ազգությամբ ալավի աղջկան՝ Մարիամին, ում մարտի 8 ի առավոտյան գնդակահարել են «դեմոկրատական ուժերը», անվանում են «ռուսամետ ապստամբ»։ 

Եվ վերջին հարցը՝ իսկ ինչպե՞ս կվարվի նույն Եվրոպան, երբ, ըստ «իրական Հայաստանի» հայեցակարգի մենք, որպես ԱԶԳ, վերջնականապես կորցնենք դիմադրելու ունակությունը և Աստված մի արասցե, մեզ մոտ էլ հանկարծ նման նման բան սկսվի Թուրքիայի կողմից՝ մեր հայրենիքի տեղում «Արևմտյան Ադրբեջան» ստեղծելու համար։
Ուշքի եկեք, նայեք Սիրիային և հասկացեք, թե ինչ է սպասվում այն ժողովուրդներին, որոնք հանկարծ որոշում են, որ թուրքերի հետ հնարավոր է «հանգիստ ապրել»:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image