Meta ընկերությունը պոռնովրիժառության կանխման համար նոր հարթակ է գործարկել

Meta ընկերությունը պոռնովրիժառության կանխման համար նոր հարթակ է գործարկել

Meta ընկերությունը, որի կազմում են Facebook, Instagram եւ WhatsApp հարթակները, նոր հարթակ է գործարկել, որը կոչված է լինելու կանխել պոռնովրիժառությունը, այսինքն՝ առանց տվյալ անձի համաձայնության, ով պատկերված է, ինտիմ լուսանկարների հրապարակումը։ Հարթակը կոչվում է StopNCII.org։ Meta-ում նշում են, որ սա նմանատիպ առաջին գլոբալ նախաձեռնությունն է։ Այն հուսալի օգնություն է տրամադրելու այն մարդկանց, ովքեր մտավախություն ունեն, որ իրենց ինտիմ լուսանկարները կարող են տարածվել առանց իրենց համաձայնության։ Իրենց ապահովագրելու համար, օգտատերերը կարող են առաջարկել իրենց ինտիմ լուսանկարները, որոնք ծառայությունը վերափոխելու է «հեշի», այսինքն՝ ծածկագրի, որը բաղկացած է տառերից ու թվերից։ Այն փոխանցվելու է ընկերություններին, որոնք որոնելու են համընկնումներ թվային հետքի հետ, իրենց կայքերում։ Եթե նման համընկնումներ հայտնաբերվեն, ապա այդ հրապարակումները կհեռացվեն։ Լուսանկարները, ընդ որում, սքանավորվելու են սարքից սերվերին եւ չեն ներբեռնվելու։ Ընկերությունում ասում են, որ լուսանկարները մնալու են օգտատիրոջ սարքի վրա, եւ դրանք ոչ ոք ոչ մի տեղ չի փոխանցելու։ Բացի այդ, հնարավոր չի լինի թվային կոդի միջոցով վերականգնել լուսանկարները։