TikTok-ում տեքստային նկարագրության հիման վրա կարելի է ստանալ նկար

TikTok-ում տեքստային նկարագրության հիման վրա կարելի է ստանալ նկար

TikTok-ն ավելացրել է հատուկ հավելվածային գործիք, որը աշխատում է արհեստական ինտելեկտով եւ կարողանում է տեքստային նկարագրության հիման վրա ստանալ նկար։ Նոր գործիքը կոչվում է AI greenscreen։ Նկարը ստանալու համար, հատուկ դաշտում պետք է ավելացնել տեքստային նկարագրությունը եւ սպասել, մինչ արհեստական ինտելեկտը այն կստեղծի։ Նման սիստեմով է գործում նաեւ DALL·E 2-ը։

Թեեւ վերջինս ավելի կատարելագործված համակարգ է։ Այս եղանակով ստեղծված լուսանկարները կարելի է կիրառել որպես տեսանյութերի ֆոն։ Համակարգը ի դեպ, թույլ չի տալիս ստեղծել բռնության տեսարաններ կամ ակնհայտ էրոտի նկարներ։