«Ռոմայի» գլխավոր մարզիչը կմեկնի թոշակի

Corriere dello Sport-ը գրում է, որ իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին հաստատել է, որ այս սեզոնի ավարտին, երբ ավարտվի իր պայմանագրի ժամկետը ակումբի հետ, պատրաստվում է մեկնել թոշակի։ Հիշեցնենք, որ Ռանյերին արդեն 73 տարեկան է։ «Արդյոք պատրաստվում եմ հետաձգել թոշակի գնալս։ Ասեմ, որ՝ ոչ։ Կարիերայիս ավարտելը ճիշտ որոշում է»,- ասել է Ռանյերին։
Անդրադառնալով ընթացիկ անելիքներին՝ Ռանյերին ասել է, որ երբ վերադարձել է ակումբ, տեսել է, որ առկա է ուժեղ թիմ, որը միայն կորցրել է հավատն ինքն իր հանդեպ։ Ու փորձել է միայն միավորել նրանց, վստահություն հաղորդել եւ տալ այն, ինչին արժանի են։ Արդյունքում՝ թիմը նորից դարձել է հզոր եւ դեպի առաջ գնացող։ «Հիմա արդեն սեզոնի ամենից հիանալի ու բարդ հատվածն ենք թեւակոխում»,- նշել է Կլաուդիո Ռանյերին։
Կարծիքներ