«Ռեալը» ֆուտբոլային առաջնության հանդիպումները կանցկացնի պահեստային մարզադաշտում

«Ռեալը» ֆուտբոլային առաջնության հանդիպումները կանցկացնի պահեստային մարզադաշտում

Մադրիդյան «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ իր ղեկավարած ակումբը 2019-20 սեզոնի Լա Լիգայի մնացած տնային խաղերը կանցկացնի թիմի պահեստային «Ալֆրեդո դի Ստեֆանո» մարզադաշտում, եւ ոչ թե «Սանտյագո Բերնաբեու»-ում։

«Մենք որոշում ենք կայացրել Իսպանիայի առաջնության մնացած տնային խաղերը անցկացնել թիմի պահեստային խաղադաշտում։ Դա թույլ կտա մեզ շարունակել հիմնական խաղադաշտում ընթացող վերանորոգչական աշխատանքները»,- Goal-ի փոխանցմամբ, ասել է Պերեսը։

Նշենք, որ «Ալֆրեդո դի Ստեֆանո» մարզադաշտը տեղավորում է 6 հազար հանդիսական։ Այն ժամանակակից մարզադաշտ է ունի նորագույն տեսադիտարկման համակարգ, որն անհրաժեշտ է խաղավարներին խաղի ընթացքը գնահատելու համար։