Մտավորականների միաբանության երթը շարժվում է ՌԴ դեսպանատուն

Մտավորականների միաբանության երթը շարժվում է ՌԴ դեսպանատուն

Ինչու ենք  ՌԴ-ից ենք սկսում, որովհետեւ այն երկիրն է, որն իր միջամտությունը բերեց այս ամեն ինչին, որը որ կարողացավ ինչ որ մի կերպ մասնակցել այն հարցին, որով մենք ենք այսօր  զբաղվում։ Քիչ առաջ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց դերասան Հրանտ Թոխատյանը։

Նշենք, որ րոպեներ առաջ Ազատության հրապարակից մտավորականների միաբանությունը երթ է սկսել, այն գերիների և անհետ կորածների հարցի լուծման պահանջով է, շուտով երթը կհասնի ՌԴ դեսպանատուն, ակցիայի մասնակիցները պետք է նամակ փոխանցեն դեսպանատան ներկայացուցչին։